Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում խախտումների մասին ստացված 79 ահազանգով քննություն է սկսվել։ Այս մասին մայիսի 14-ին ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերի վարչության ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, խախտումների մասին գլխավոր դատախազության քննած ահազանգերից 79-ը պարունակում էին հանցագործության ակնհայտ նշաններ։ 56 ահազանգի հիմքում լրատվամիջոցների հաղորդագրություններն են, 23-ի հիմքում՝ ոստիկանության տվյալները։ Այդ բոլոր ահազանգերը ուղարկվել են ուսումնասիրության ոստիկանության բաժանմունք ու Քննչական կոմիտե։
Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում խախտումների մասին ստացված 79 ահազանգով քննություն է սկսվել
Հասանելի է
русский



























