Հայտնի չէ, թե դրամական համարժեքով որքան արժե իշխանությունը, սակայն նյարդային համարժեքով այն բավականին թանկ է ստացվում՝ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ դրա մասնակիցները կորցնում են 30-40 մլն նեյրոն։ Այս մասին մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների ավարտից հետո ՀՀԿ կենտրոնական շտաբում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով որոշ քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որ Հայաստանում բավականին հեշտ է իշխանությունը գնելը՝ դրա համար ընդամենը մոտ 30-40 մլն դոլար է պահանջվում։

ԻՆչ վերաբերում է փողին, որը ՀՀԿ-ն ծախսել է Երեւանի քաղաքապետի իր թեկնածուի նախընտրական քարոզչության համար, Աշոտյանը հիշեցրել է, որ ըստ օրենքի նախընտրական քարոզչության վրա թույլատրվում էր ծախսել մինչեւ 100 մլն դրամ։ Այն մասին, թե հատկապես ինչքան է ծախսել ՀՀԿ-ն, հայտնի կդառնա ավելի ուշ, սակայն նախնական տվյալներով խոսքը մոտ 96-97 մլն դրամի մասին է։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին անցկացվել են Երեւանի ավագանու ընտրությունները։ Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում են ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը ։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակւ Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին բազմամյա անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։