Երեւանի ավագանու ընտրություններում ընտրողների էլեկտրոնային գրանցումը իրականացվել է անխափան։ Այս մասին հայտնել է ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը, ելույթ ունենալով Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ մայիսի 14-ին ԿԸՀ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով 474 ընտրատեղամասերում գրանցման համար տեղադրված են եղել 1378 սկաներներ։ Քվեարկության ժամերին դրանցից միայն 7-ն են ստիպված եղել փոխարինել։ Գրանցումը ընդհատելու կարիք ոչ մի տեղ չի եղել, քանի որ բոլոր ընտրատեղամասերում եղել են 2-ական սարքեր, իսկ որոշ տեղերում՝ 3-ական։
ԿԸՀ․Երեւանի ավագանու ընտրություններում ընտրողների էլեկտրոնային գրանցումը իրականացվել է անխափան
Հասանելի է
русский



























