Երեւանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկը մոտենում է ավարտին։ Ժամը 1։30-ի դրությամբ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 81 տոկոսը՝ 402 տեղամասերի տվյալները։ ՀՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 71․05 տոկոսը (198392)։ Երկրորդ տեղում «Ելք» ընդդիմադիր դաշինքն է 21․13 տոկոսով (58996)։ «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը ստանում է ձայների 7․78 տոկոսը (21837)։
.png)




























