Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 2:15-ի դրությամբ մշակել է 454 տեղամասերի տվյալները։
Առաջատարը նախկինի պես Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 71,07 տոկոսը (227629 քվե)։ Երկրորդ տեղում ընդդիմադիր «Ելք» դաշինքն է 21,12 տոկոսով (67646 քվե)։ Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը ստանում է 7,81 տոկոս (25008 տոկոս)։
Նախնական ամբողջական տվյալները հայտնելու համար ԿԸՀ-ին մնացել է մշակելու եւս 20 տեղամասերի արդյունքները։
ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:
.png)
Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։




























