Ավարտվել են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվեղ Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը իրականացվող շինարարական աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի փոխանցմամբ, այդ աշխատանքների արդյունքում, երթեւեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանդրադարձիչներ, անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի  եւ վերահսկելի դարձնելու համար տեղադրվել են եւ գործում են 14 տեսախցիկներ, որոնց տեսանյութերը պարբերաբար կվերլուծվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան մարմիններին: