Այսօր` նոյեմբերի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Համաշխարհային բանկի  պատվիրակության ներկայացուցիչների հետ` Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջին-Միշել Հափիի գլխավորությամբ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։