Անհայտ անձը զանգահարել է Աստանայի արտակարգ իրավիճակների ծառայություն եւ հայտնել, որ քաղաքի Անկախության պալատի մոտ, որտեղ դեկտեմբերի 1-2-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը, իբր, պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր ժամանած փրկարարները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել, հաղորդում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախարարության տվյալներով, «Արտակարգ իրավիճակը վերացնելու նպատակով գործել է 38 մարդ եւ արտակարգ արձագանքման ծառայության 7 միավոր տեխնիկա»,- գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նմանատպ ահազանգ էր ստացվել նաեւ կիրակի օրը` նոյեմբերի 21-ի երեկոյան, սակայն այդ ժամանակ էլ որեւէ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:





























