ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա Կարեն Դանիելյանը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի միակ հույսն էր. նա մինչեւ բանակ գնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ եւ ամեն կերպ փորձել օգնել ծնողներին: NEWS.am-ի հետ զրույցում Կարենի ընկերը՝ Հայկը, պատմեց, որ Կարենը արձակուրդ էր եկել հունիսին, զորացրվելու էր հունվարին: Հայկի մայրը ընտանիքի միակ աշխատողն է, նա դաշտերից կանաչի է հավաքում եւ վաճառում:
Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր, ընտանիքի ընտանիքի միակ արու զավակը, նա ունի իրենից փոքր քույր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























