Պուշկինի փողոցում այսօր` նոյեմբերի 23-ին ականատես եղանք, թե ինչպիսի պայմաններում են հայրենի ոստիկանները ընդմիջում անում:

Ծառայողական ավտոմեքենայի թափքի առաջնամասը ծառայում է նրանց որպես սեղան, որի վրա դրված էր նրանց ընդմիջման համար նախատեսված սնունդը: Ավտոմեքենաները կայանված էին անմիջապես աղբամանների հարեւանությամբ: Նրանք այնպես ագահորեն էին սնվում, որ անգամ չէին զգում աղբի գարշահոտությունը:

Հույս ունենք, որ նման հակահիգիենիկ պայմաններում սնվելուց հետո, նրանցից եւ ոչ մեկը չի հայտնվի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ որպես պետական ապարատի ներկայացուցիչ իր բուժումը չի ստանա պետատվերի շրջանակներում:   

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի