Մոսկովյան բուհերը պատրաստ են ամսական 90 հազար ռուբլուց ոչ պակաս աշխատավարձ առաջարկել Հայաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից եկած դոցենտներին։ Այս մասին ասված է Աշխատանքի եւ զբաղվածության Մոսկվայի դեպարտամենտի պաշտոնական կայքէջում։
Դեպարտամենտը հրապարակել է մոսկովյան կազմակերպությունների կողմից օտարերկրացի աշխատողների պահանջի մասին 2011 թվականի տվյալները։
Համաձայն նյութերի՝ ընկերությունների կողմից ներկայացվել է ԱՊՀ տարածքից, ինչպես նաեւ Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից տարբեր մասնագետներ ընդգրկելու 26,729 հազար հայտ։
Պահանջարկ կա հավաքարարների. նրանք պետք է լինեն Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Ուկրաինայից եւ Տաջիկստանից։ Հատկանշական է, որ ուկրաինացի հավաքարարներին պատրաստ են վճարել ավելի շատ, քան տաջիկներին։





























