Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է հայագիտության եւ հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010»:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվի ԿԳՆ գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00: Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am):