Կառավարության որոշմամբ, Երեւանում կրճատվել է հարկային 2 տեսչություն (միավորման միջոցով)։ Արաբկիր 1 տեսչությունը միավորվել է Արաբկիրի տեսչությանը, իսկ Սպանդարյան 1-ը՝ Սպանդարյանի տեսչությանը։ Վերջին միավորման արդյունքում ստեղծվել է «Կենտրոն» տեսչությունը։
Կատարվել են նաեւ մի շարք անվանափոխություններ։ Շահումյանի տեսչությունը վերանվանվել է «Մալաթիա-Սեբաստիա», իսկ Խորհրդային տեսչությունը՝ «Նոր Նորք»։
Առայժմ այս միացումների հետեւանքով ՊԵԿ-ում կրճատումներ չեն եղել, սակայն դրանք առաջիկայում չեն բացառվում:





























