Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն նշանակել է անկախ մարմնի երեք անդամների։ Մարմինը կզբաղվի կոռուպցիայի վերաբերյալ հաղորդագրությունների հետաքննությամբ։

Հետաքննութամբ կզբաղվեն Ժան-Լուի Բրյուգերը (Ֆրանսիա), սըր Նիկոլաս Բրաթցան (Մեծ Բրիտանիա) եւ Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիա)։

Բյուրոյի որոշումը պետք է վավերացնի վեհաժողովը՝ հունիսի 26-ին զեկույցի շուրջ բանավեճերի ժամանակ եւ հաջորդ լիագումար նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 26-ից 30-ը։