«Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան իր 40-ամյակի նախօրեին տված ընդարձակ հարցազրույցում պատմել է դեռահասության տարիներին անորեքսիայի դեմ իր պայքարի մասին», հայտնում է The Daily Mail-ը։
Վավերագրական ֆիլմում արքայադուստրը բացատրել է, որ երբ 18 տարեկան էր դարձել ու սկսել էր օգնել ծնողներին նրանց աշխատանքում, սկսել էր շատ բարձր պահանջներ ներկայացնել ինքն իրեն ու դրանք հետզհետե ավելի խիստ էին դառնում։ «Ես անընդհատ ուզում էի ավելի լավը լինել, քան կարող էի իրականում լինել»,- ասել է նա։
Նա հետաձգել է համալսարանական կրթությունն ու մեկնել բուժման ԱՄՆ, ասվում է հոդվածում։ Թագավորական ընտանիքը այն ժամանակ հայտնել էր, որ նա տառապում է սննդային վարքագծի խանգարումից։ «Հիմա արքայադուստրը երջանիկ է իր ամուսնու հետ, ունի երկու երեխաներ ու ամբողջովին կատարում է իր թագավորական պարտականությունները»,- գրում է հոդվածագիրը։ «Այդուհանդերձ, նա խոստովանում է, որ դեռ չի կարողանում հաղթահարել պերֆեկցիոնիզմը, բայց հիմա դա իր դրական հատկանիշն է համարում, քանի որ այն դրդում է անել այն ամենն, ինչ կարող է սեփական երկրի համար»,- ասվում է հոդվածում։





























