Լեւոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Լեւոն Ալթունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Հիշեցնենք, որ Լեւոն Ալթունյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։





























