Քալիֆորնիայի Վանդենբերգ ռազմաօդային կայանում մայիսի 30-ին անցել է միջին շառավղի գործողության հակահրթիռային պաշպանության համակարգի ցամաքային տեղակայման տարրի փորձարկումը, որը կոչված է ոչնչացնել բալիստիկ հրթիռները հետագծի միջին հատվածում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ ԶՈՒ-երը սկսել են ՀՀՊ միջոցների առաջին փորձարկումը, որը ներառում էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հարվածի նմանակում, որն էլ հենց պետք է կանխեր Վանդենբերգ կայանից արձակված հրթիռը։

«Այս համակարգը կենսականորեն կարեւոր է մեր հայրենիքի պաշտպանության համար ու այս փորձարկումը ցույց է տալիս, որ մենք հուսալի զսպող գործոն ունենք իրական սպառնալիքի դեմ»,- ասել է փոխծովակալ Ջիմ Սիրինգը։