Թաիլանդում վայրի փղերը կանգնեցրել եւ կողոպտել են միրգ տեղափոխող բեռնատարները։ Այս մասին հաղորդում Life-ը՝ վկայակոչելով Bangkokpost-ը։
Առաջին անգամ նման միջադեպ տեղի է ունեցել Խուախինա շրջանում։ Կենդանիները փակել են ճանապարհը, ապա սկսել կնճիթներով արքայախնձոր «վերցնել» քաղաք ուղեւորվող բեռնատարից։ Երբ վարորդը փորձել է հեռանալ, կենդանիները կնճիթներով հարվածել են մեքենային՝ թույլ չտալով տեղից շարժվել։
Վարորդն ասել է, որ ավելի քան մեկ ժամ փղերի թակարդումէ եղել։ Նույնիսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններին չի հաջողվել օգնել նրան։ Վարորդին օգնության են հասել Թաիլանդի ազգային պարկերի վարչության աշխատակիցները, որոնք ցրել են կենդանիներին։
Thailand: Safety worries as wild elephants steal from trucks https://t.co/ihy9KcGdfh pic.twitter.com/dZkshyJK4g
— YOZZO (@Yozzo) 30 мая 2017 г.





























