12 մարդու մարմին է հայտնաբերվել Մեքսիկայի հարավային Գերերո նահանգի տարբեր վայրերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ 7 մարդու մարմին հայտնաբերվել է գաղտնի գերեզմանում՝ Ախուչիտլան դել Պրոգրեսոյում։
Մեկ կին եւ մեկ տղամարդ սպանվել ու անդամահատվել են նավահանգստային Ակապուլկո քաղաքում։ Նրանց մարմինները հանցագործները թողել են ավտոմեքենայում։ Իսկ նահանգի վարչական կենտրոն Չիլպանսինգոյի շուկայում եւս երկու մարդ է սպանվել։
Մեկ մարդ հրաձգության զոհ է դարձել Չիլպանսինգո եւ Իգուալա քաղաքների միջեւ գտնվող մայրուղում։ Ավտոմեքենայում գտնվող երկրորդ մարդը վիրավորվել է։





























