Մեքսիկայի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից վիրավորված մեքսիկացի ձեռներեցը մոտ ապագայում պատրաստվում է «Թրամփ» ապրանքանիշի զուգարանի թուղթ արտադրել, որի վրա կլինի Դոնալդ Թրամփի պատկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեքսիկայի արդյունաբերական սեփականության ինստիտուտը նման ապրանքանիշով զուգարանի թղթի արտադրությունն օրինական է համարում։

Նախատեսվում է, որ ձեռներեց Անտոնիո Բատալիան զուգարանի թուղթը կսկսի արդեն այս տարի շուկա մատակարարել։ Դրա գովազդի կարգախոսները կլինեն «Փափկություն առանց սահմանների» եւ «Սա այն պատն է, որի համար մենք կվճարենք»։ Արտադրանքի վաճառքի եկամիտի 30 տոկոսը Բատալիան մտադիր է հատկացնել միգրանտների աջակցությանը։