Charlie Hebdo պարբերականը հրապարակել է Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ծաղրանկարը՝ վերջնին փոքրիկ շան տեսքով պատկերելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մակրոնն ընդունել է Պուտինին» խորագրով նկարում պատկերված է ՌԴ նախագահը, որի ձեռքը կծում է Մակրոնի գլխով շնիկը։

«Պառկել տեղում»,-ասում է Պուտինը կարմիր աչքերով էակին։

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի, Վերսալում։