Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական մուլտիպլիկացիոն ստուդիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է հաջակցություն ռուսական անիմացիոն ոլորտի պահուստային ֆոնդից մինչեւ 500 մլն ռուբլլի հատկացնել, փոխանցում է Կրեմլը։ 

«Ես կխոսեմ Ֆիննախ-ի հետ, եթե չհամաձայնեն, նրանց մասին մուլտֆիլմ կնկարահանենք»,-կատակել է ՌԴ նախագահը։

Ոլորտի ներկայացուցիչները Պուտինին հայտնել են, որ ոլորտին ամենամյա պետական աջակցությունը շուրջ 800 մլն ռուբլի է կազմում։ Դա մոտ մեկ քառորդն է  այն միջոցների, որոնք ԱՄՆ-ն ծախսել է «Շրեք» մուլտֆիլմի մեկ սերիայի վրա։