Աֆղանստանի հատուկ ծառայությունները երկրի արեւելքում ձերբակալել են 6 մահապարտ ահաբեկչի։ Այս մասին հաղորդում է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային անվտանգության տնօրինությունը (NDS)։
«NDS-ի աշխատակիցները Նանգարհար գավառում ձերբակալել են 6 մահապարտի»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։





























