Հայաստանում թույլ կտան հողամասերը ոռոգել խմելու ջրով, սակայն դրա համար վճարել է պետք։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 1-ին Հայաստանի կառավարության նիստում։
Դա կթույատրվի այն շրջաններում, որտեղ ոռոգման համակարգեր չկան, սակայն խմելու ջուրը բավականացնում է։ Բացի այդ, դրա իրավունքը կունենան միայն ֆիզիկական անձինք, եւ նրանք պետք է այդ մասին առանձին պայմանագիր կնքեն։ Սակայն ոռոգման նպատակներով օգտագործվող խմելու ջրի համար առանձին սակագին կսահմանվի։Դա կսահմանի կառավարությունը՝ հաշվի առնելով աճեցվող մշակաբույսերն ու հողատարածքի չափը։ Դրանցի ելնելով՝ Կառավարությունը կսահմանափակի ջրի ծախսը։




























