ԵՄ-ն խորապես ցավում է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրահանձնոժողովի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն խորապես ցավում է, որ Թրամփի վարչակազմը միակողմանի որոշում է կայացրել Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ ԵՄ-ն ամրապնդելու է իր գործընկերային հարաբերությունները ու որոնելու է նոր միություններ՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից սկսած մինչեւ ամենախոցելի կղզի պետություններ»,- հավելել է ԵՀ-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփի որոշումը «աշխուժացրել է մեզ, բայց չի թուլացրել»։ «Այդ վակուումը լցվել է նոր ղեկավարությամբ։ Եվրոպան ու նրա ուժեղ գործընկերները պատրաստ են առաջ գնալ այդ ճանապարհով։ Մենք աշխատելու ենք միասին՝ մեր ժամանակների ամենահրատապ խնդիրներից մեկի լուծման համար»,- նշվում էհայտարարության մեջ։





























