Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում ափսոսանք է հայտնել Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։ Այս մասին Թրամփի հայտարարությունից մոտ մեկ ժամ անց ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է DW-ը։

Նա նաեւ նշել է, որ Մերկելը շեշտել է Գերմանիայի հանձնառությունը Փարիզյան համաձայնագրի պայմաններին։