Ուսման վարձը երեք անգամ բարձրացնելու եւ ԲՈւՀ-երի ֆինանսավորումը կրճատելու դեմ բողոքով Լոնդոնի կենտրոնական փողոցներ են դուրս եկել ավելի քան 25 հազար ուսանողներ:

Ուայթհոլ եւ Քինգ Չարլզ փողոցներում ուսանողական ցույցը վերածվել է անկարգության: Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները եւ հարձակվել են իրավապահների ավտոմեքենաների վրա: Նույնիսկ բարիկադներ են գոյացել: Անկարգությունների մյուս օջախը եղել է Դաունինգ-ստրիթը, գրում է Lenta.ru-ն:

Ուսանողական ցույցեր են տեղի ունեցել նաեւ Բիրմինհեմում, Գլազգոյում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Լիվերպուլում, Բրիսթոլում: Մի քանի քաղաքներում գործադուլ են հայտարարել ուսուցիչները: