Wikileaks կայքը հրապարակել է ԿՀՎ-ի Pandemic նախագծի վերաբերյալ փաստաթղթերը, որի նպատակն էր համակարգչի օգտատերերին լրտեսելը։

Այն պետք է Microsoft Windows-ի ֆայլերը փոխեր տրոյանական ծրագրով եւ այնպես անել, որ ոչինչ չկասկածող օգտատերն ինքը վիրուսը տարածեր ցանցում, հաղորդում է ՌԲԿ-ն։

Wikileaks-ի այս նոր հրապարակումները 2014-2015 թվականների տեխնիկական փաստաթղթեր են։ Սակայն փորձագետները նշել են, որ այս անգամ այն ամբողջական չէ։ Օրինակ՝ բացակայում են տեխնիկական մանրամասները, որոնք թույլ կտային հասկանալ, թե ինչպե՞ս էր տեղի ունենում Windows-ում ֆայլերի փոփոխությունը։

Pandemic-ի գաղտնազերծումը ԿՀՎ-ի ստեղծած վնասակար ծրագրերի շարքի հրապարակման շարունակությունն է։ Այսպես, մայիսի 19-ին Wikileaks կայքը հայտնեց Athena նախագծի մասին, որի միջոցով հատուկ ծառայությունները կարող էին կոտրել Windows-ը։ Նմանատիպ ծրագրեր են նաեւ AfterMidnight-ը, Assasin-ը, Archimedes-ը։