Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների եւ ֆինանսների գծով եւ ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման եւ ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank եւ Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:
Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) եւ Տնտեսագիտական գիտությունների եւ առեւտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:
Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, ԴավիթՓափազյան /Խորհրդի անդամներ/:




























