«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին:
Երկար տարիներ վարձով ապրող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը ՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մարդասիրական վարքի:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ նվերներով հյուրընկալեցին ընտանիքին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ՝ շնորհավորելու եւ բնակարանի բանալիները հանձնելու նպատակով:
Արսեն Միքայելյանը նշում է, որ պատահական տեղեկացավ Ղուկասյանների խնդրի մասին եւ որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է 30-ամյա Արմինե Զաքարյանի ու 36-ամյա Դավիթ Ղուկասյանի երջանկությունը, որ իրենց հինգ զավակներն այսուհետ ապրելու են սեփական բնակարանում: Հունիսիմեկյան տոնը ընտանիքի եւ երեխաների համար էլ ավելի ուրախ եւ անմոռանալի դարձավ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ՝ նշելով որ, այս գործը Աստվածահաճո գործ է, եւ նմանատիպ գործերը երջանկացնում են նաեւ դրանք իրագործողներին:
Հիշեցնենք նաեւ, որ վերջին վեց ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ բնակարանն էր, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրվեց բազմազավակ հայ ընտանիքներին՝ որպես մեծ անակնկալ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























