Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման բարելավման իր որդեգրած քաղաքականությանը և սկզբունքներին՝ Ֆասթ Կրեդիտը հնարավորություն է ստեղծել կազմակերպության վարկերի գծով վճարումներն իրականացնել  առավել հարմարավետ տարբերակով: Այսուհետև կազմակերպության 20 մասնաճյուղերից բացի վճարումները հնարավոր կլինի կատարել TellCell, Easypay և iDram վճարային համակարգերի միջոցով:

Ֆասթ Կրեդիտը շատ մոտ ապագայում գործարկելու է սեփական վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու համակարգը, որը էականորեն թույլ կտա առավել արդյունավետ սպասարկել և կառավարել հաճախորդների հոսքը:

Սպասարկման առավելությունների շարքում կազմակերպությունն առանձնացնում է՝

- Շուրջօրյա սպասարկում 24/7 ռեժիմով

- Արագություն և հարմարավետություն

- Երկարամյա ներկայություն ֆինանսական շուկայում /սկսած 1994թ/

- Մասնաճյուղային լայն և ընդլայնվող ցանց երկրում /տարեկան 3 նոր մասնաճյուղ/

- և որ առավել հատկանշական է, ինչը թույլ է տալիս այսօրվա սուր մրցակցության պայմաններում պատշաճ կերպով սպասարկել  հաճախորդներին, ինչպես նաև քայլել շուկայի և ժամանակի հրամայականին համընթաց, նույնիսկ 1 քայլ առաջ կատարել, դա ընկերության կողմից բարձր տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումն է. Ֆասթ Կրեդիտն այն վարկային կազմակերպություններից է ՀՀ-ում, որն աշխատում է սեփական ծրագրային ապահովմամբ:

Իհարկե այսքանով Կազմակերպությունըչի սահմանափակվելու և շարունակելու է բարելավել ու թարմացնել սպասարկման պայմաններն ու գործիքակազմը: