Մոլդովան կորուստներ է կրել, ստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման մասին նվաստացուցիչ համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մոլդովան, երեք տարի առաջ ստորագրելով ԵՄ-ի հետ նվաստացուցիչ համաձայնագիր, կորուստներ է կրել»,- ասել է նա։ Նախագահի խոսքով հանրապետությունը բացել է իր շուկան, որը «հեղեղել են եվրոպական ապրանքները»։

«Մենք կորցրել ենք ռուսական արտահանման երկու երրորդը, մի քանի անգամ կրճատվել են օտարերկրյա ներդրումները, զգալիորեն աճել է կոռուպցիան»,- նշել է Դոդոնը։ Նրա խոսքով իրավիճակը սկսել է շտկվել նախագահական ընտրություններից հետո, այն բանից հետո, երբ երկիրը վերադարձել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը։

«Այդ տարվա երկու եռամսյակների ընթացքում Ռուսաստան մոլդովական արտահանումը աճել է 42 տոկոսով, մենք սկսել ենք լուծել միգրանտների խնդիրները, ստորագրել են ԵՏՄ-ի հետ համաձայնագիր, որում դիտորդի կարգավիճակ ենք ստանալու»,- պատմել է Մոլդովայի նախագահը։