Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունիսի 2-ին հրապարակել է որոշումը ՍԱՊԾ աշխատակից Գեորգի Ավետիսյանի հայցով։
Ըստ այդմ, դատարանը բավարարել է ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության ու հասարակայնության հետ կապերի տնօրենի տեղակալ Գեորգի Ավետիսյանի հայցը, անվավեր է ճանաչել նրան աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքին եւ հրահանգել է բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեորգի Ավետիսյանը նշեց, որ վերադառնալու է իր նախկին աշխատանքին։





























