ԱՄՆ-ում ստեղծել են գենետիկ մոդիֆիկացված ճպուռ, որի թռիչքը կարելի է կառավարել հեռահար՝ միջատի մարմնի մեջ ներկցված հսկողության համակարգի օգնությամբ, հայտնում է Planet-today-ը։
Խոսքը DragonflEye նախագծի մասին է, որի մասին տեղեկությունները լրատվամիջոցներում դեռ տարեսկզբին էին հայտնվել։ Հիմա, դատելով տեսանյութից, կիբերնետիկացված միջատը ստեղծողները ունեն միանգամայն գործուն տեխնոլոգիա, որը որոշ լրամշակումներից ու օպտիմիզացումից հետո հնարավոր կլինի գործածել օրինակ լրտեսական սարքերի ստեղծման համար։
Հրաշք տեխնոլոգիայի հիմքում լուսազգայուն նեյրոններն են, որոնք ճպուռը ձեռք է բերել գենետիկ մոդիֆիկացման արդյունքում։ Միջատին ամրակցված է էլեկտրոնիկա, որն ազդակներ է հաղորդում նեյրոններին, այսպիսով կառավարելով թռիչքը։ Ընդ որում էլեկտրոնիկան սնվում է արեւային վահանակներից, որոնք ամրացված են միջատներին։





























