ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը, հաղորդում է Lenta-ն։

ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Բոլիվիայի մշտական ներկայացուցիչ Սաշա Յորգենտին, ամփոփելով քվերակության արդյունքները, հայտարարել է, որ բանաձեւի նախագծին կողմ են քվեարկել խորհրդի 15 անդամներ։ Փաստաթուղթը նախապատրաստել է  ԱՄՆ-ն, երբ Փհենյանը հերթական անգամ խախտեց ՄԱԿ-ի հրթիռային փորձարկումների որոշումը խախտելուց հետո։

Փաստաթուղթն առաջարկում է պատժամիջոցային ցուցակում ներառել 4 կազմակերպության եւ տասը մասնավոր անձանց, որոնք, բանաձեւի հեղինակների կարծիքով, կարող են արտասահմանում գործել հօգուտ ԿԺԴՀ-ի։

Բանաձեւում Փհենյանին կոչ է արվում դադարեցնել հրթիռա-միջուկային գործունեությունը։ Փաստաթղթում ընդգծվում է  նաեւ ՄԱԿ-ի հակվածությունը Կորեական թերակղզում լարվածության կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ուղիներով։