Նախկին օդաչուն, որը որպես մերսող է ներկայացել եւ իր կին հաճախորդներին գաղտնի տեսագրել էլեկտրոնային ժամացույցում տեղադրված տեսախցիկով, 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է BBC-ն։ Նա ձերբակալվել էր 2015 թվականին։

38-ամյա Մեթյու Յեյթսը իր հաճախորդներին համոզել է հանել ներքնազգեստը՝ ամբողջ մարմնի մերսման համար։

Յեյթսը մեղավոր է ճանաչվել վուայերիզմի եւ սեռական բռնության մեջ։

Յեյթսը, որը նախկինում ծառայել է Իրաքում, համացանցում ինքն իրեն գովազդել է որպես պրոֆեսինալ մերսող, այնինչ նա չի ունեցել ոչ փորձ, ոչ որակավորում։

Նա սկսել է մերսող աշխատել 2012 թվականից, իսկ մերսումը տեղի էր ունենում հաճախորդների տանը։

Յեյթսը հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել։