ԱՄՆ-ն մտադիր չէ հաշտվել Հարավ-Չինական ծովում արհեստական կղզիների Չինաստանի ռազմականացման հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, հաղորդում է BBC-ն։

Սինգապուրի անվտանգության համաժողովում Մեթիսն ասել է, որ նման գործողությունները տարածաշրջանում խաթարում են կայունությունն ու անվտանգությունը։

«Մենք դեմ ենք արհեստական կղզիները ռազմականացնող եւ միջազգային ջրերում մեծ հավակնություններ ներկայացնող երկրներին։ Մենք չեն կարող եւ չենք համաձայնի ստատուս քվոյի միակողմանի, ստիպողաբար փոփոխություններին», - նախազգուշացրել է Մեթիսը։

Ի պատասխան Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը տարածաշրջանում կպաշտպանի իր շահերը։