ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ Պարսից ծոցի մի շարք երկրների հայտարարությունից հետո տարածաշրջանի երկրներին միասնականության կոչ է արել։ Այս մասին հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press գործակալությունը։

Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։

«Մենք, իհարկե, կողմերին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հարթել այդ տարաձայնությունները»,- Սիդնեյում հայտարարել է Թիլերսոնը։ 

«Եթե մենք կարող ենք որւեէ դեր խաղալ խնդիրները հարթելու հարցում, ապա, մեր կարծիքով, կարեւոր է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը միասնական մնա»,- հավելել է Թիլերսոնը։