Փարֆեն անունով ոսկեգույն ռեթրվիերն իր կույր տիրուհուն՝ Ռեյչել Սլեյթերին փրկել է սրտի կաթվածից։ Շունը զգացել է, որ տարեց կնոջ հետ ամեն ինչ կարգին չէ եւ կեսգիշերին արթնացրել է նրան։ Կանչով կնոջ տուն ժամանած բժիշկները նրա մոտ սրտի անբավարարվածություն են արձանագրել, հաղորդում է Life-ը։
Արթնանալով՝ Ռեյչելը զգացել է, որ սիրտը սովորականից արագ է բաբախում։ Բացի այդ, նրա մոտ սրտխառնոց է սկսվել։ Բժիշկները կնոջը բացատրել են, որ կարող էր մահանալ սրտի կաթվածից։ Հայտնի չէ, թե ինչպես է շունը զգացել տիրուհուն սպառնացող վտանգը։





























