Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը 2017 թվականի հոկտեմբերի 15-ին երկրում հերթական նախագահական ընտրություններ անցկացնելու մասին օրենք է ստորագրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայութունը։

Օրինագիծն առաջարկում է ընդլայնել ընտրական շեմը, որն անհրաժեշտ կլինի հաղթահարել ձայների 7-9 տոկոս հավաքած թեկնածուներին։ Բացի այդ, նախագահի թեկնածուների համար 10 անգամ կավելանա ընտրական գրավը՝ 100 հազարից հասնելով 1 մլն սոմի (1400 դոլարից դառնալով 14,7 հազար դոլար)։