Մոսկվայի Մեծ Դորոգոմիլյան փողոցի վրա գտնվող McDonald's արագ սննդի ռեստորանի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Կովկասյան արտաքինով երկու այցելուներ նոյեմբերի 25-ին, ժամը 1:30-ի սահմաններում ցանկացել են ամեն կերպ մտնել սրճարան, թեեւ այն փակ է եղել:
Նրանց եւ ռեստորանի պահապանների միջեւ լեզվակռիվը ավարտվել է հրաձգությամբ: Գազային ատրճանակից վիրավորվել են երկու պահապանները:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները պարզում են միջադեպի հանգամանքներն եւ հանցագործների որոնում են իրականացնում: Անհայտ անձինք դեպքի վայրից թաքնվել էին «Լադա-Պրիորա» մեքենայով:





























