Կատարը, դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, իր հպատակներին կոչ է արել 14 օրվա ընթացքում լքել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս մասին ասվում է Աբու Դաբիում Կատարի դեսպանատան Twitter-ի էջում։
«Կատարի հպատակներին, համապատասխան էմիրությունների կողմի հայտարարության, անհրաժեշտ է 14 օրվա ընթացքում լքել ԱՄԷ-ն»,- նշել է դեսպանատունը։
Երկուշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։ Դրանից հետո Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիան, Եմենը եւ Մալդիվները։
ԱՄԷ-ն Կատարի հպատակներին երկիրը լքելու համար 14 օր է հատկացրել։





























