ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի 163 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել։ BFMTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ռաադ էլ Հուսեյնը։ 

Ահաբեկիչները գնդակահարել են խաղաղ բնակիչներին՝ տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Նրանք փորձել են փախչել ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող Մոսուլից։

ՄԱԿ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին, սպանվածների մարմինները գտնվում են փողոցներում։