Ռուսաստանում գեյերին չեն ճնշում։ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Bloomberg-ը, հաղորդում է, որ այս մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վերջինը բարձրացրել է ՌԴ-ում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրենքի հարցը։

«Առհասարակ որեւէ ճնշում չկա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք այդ օրենքը խտրականության դրսեւորում չի համարում։

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ կաներ Պուտինը, եթե ստիպված լիներ լոգանք ընդունել գեյի հետ, ՌԴ նախագահը կատակել է. «Ես կնախընտրեի նրա հետ նույն լոգարանում չհայտնվել։ Ինչո՞ւ նրան սադրել։ Չէ՞ որ գիտեք, ես դյուդոյի վարպետ եմ»։