Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կասկածի տակ է դնում Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդում ընդգրկվելիք կառույցների չեզոքությունը:

«Առաջադրման համար, ստեղծվելու է մրցութային խորհուրդ, որում ընդգրկվելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի, Բարձրագույն դատական խորհրդի, Սահմանադրական դատարանի նախագահի եւ Հանրային խորհրդի մեկական անդամ: Այս թվարկածս կառույցներից մեծ մասին Ֆելինիի երեւակայությունը պետք է ունենալ՝ համարելու ապաքաղաքական եւ չեզոք կառույցներ: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեծ մասին իշխանության քվոտայով գործող կառույցներ են»,- այսօր՝ հունիսի 7-ին, հանձնաժողովի ստեղծման մասին հարցի քննարկման համանակ ասաց Նաիրա Զոհբարյանը՝ դիմելով Արփինե Հովհաննիսյանը:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ մրցութային խորհրդում ընդգրկված լինեն պարտադիր ընդդիմության ներկայացուցիչներ: Թե ինչպես է հնարավոր դա անել, պատգամավորը նշեց, որ իրենք դա դեռ կքննարկեն: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ինքը պատրաստակամ է ճիշտ բանաձեւ գտնել, թե ինչպես առաջադրման հանձնաժողովում դա անել:

«Իմ անձնական դիրքորոշումն է, որ խմբակցությունների տեսանկյունից համարում եմ սկզբունքորեն անթույլատրելի, բայց պատրաստ եմ օր ու գիշեր քննարկելու ձեզ հետ՝ գտնելու այդ բանաձեւը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը կրկին ընդգծեց, որ պետք է տարբերակ գտնել ընդդիմության ներկայացուցիչներին ընդգրկելու առաջադրման գործընթացում:

Նշենք, որ Աzգային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը: