Հունիսի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի Դեբեդ գյուղի վարչական տարածքից, թմրամիջոց պահելու, պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 58-ամյա Բենիկ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է լուցկու տուփ` լցված 3.20 գ կանաչ, կանեփանման թաց զանգվածով:
Բենիկ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի գլխիկներ են, հավաքել է գյուղի տարածքից՝ չորացնելու եւ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածը ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:





























