Գերմանիայի կառավարությունը համաձայնեցրել է բունդեսվերի զինծառայողների դուրսբերումը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։

Այդ ավիաբազայում 2016 թվականից շուրջ 260 գերմանացի զինծառայող է տեղակայվել։

Նշենք, որ «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանական զորամիավորման հետ կապված առաջին խնդիրները ծագեցին 2016 թվականին, երբ Բունդեստագը ճանաչեց 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Ի պատասխան Թուքրիայի կառավարությունն արգելեց գերմանացի խորհրդարանականներին այցելել ավիաբազայում գտնվող բունդեսվերի զինծառայողներին։

Լրացուցիչ խնդիրներ ծագեցին 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո, երբ Գերմանիայում քննդատեցին Ռեջեփ Թայիպ Էրդողանի գործադրած ճնշումները։