Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Երեւանի Աճառյան փողոցի եւ Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: