Հանրապետության տարածքում` հունիսի 8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 8-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +28+30,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+27,

Տավուշում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +27+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +29+32,

Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +22+27,

Արցախում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +20+24: