ԱՄՆ-ում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի տասնյակ անդամներ որոշել են առաջիկայում գործ հարուցել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նրանք պնդում են, թե Թրամփը խախտում է օրենքը՝ շարունակելով բիզնեսով զբաղվել, իսկ նրա բիզնեսը շարունակում է եկամուտներ ստանալ արտասահմանյան կառավարությունների հետ համագործակցությունից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Politico-ն։
Նախաձեռնողները համարում են, որ իր գործողություններով Թրամփը խախտում է ԱՄՆ օրենսդրությունը, որը պետական պաշտոնյաներին արգելում է արտասահմանյան կառավարություններից նվերներ եւ պարգեւներ ընդունել։
Հայցը ստորագրել են Կոնգրեսի դեմոկրատական խմբակցության շուրջ 100 ներկայացուցիչներ, բայց այն կներկայացվի հաջորդ շաբաթ։





























